Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

Սիրիական բանակը հետ է մղել զինյալների հարձակումներն Իդլիբում

723
Հինգշաբթի, 27 փետրվարի, 2020 թ., 14:05
Սիրիական բանակը հետ է մղել զինյալների հարձակումներն Իդլիբում

Սիրիական բանակը հաջողությամբ հետ է մղել գրոհները Իդլիբ նահանգի Սարաքիբ քաղաքի վրա, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ռազմական աղբյուրին:
«Սարաքիբ քաղաքի վրա զինյալների ձեռնարկած գրոհները հաջողությամբ դուրս են մղվել կառավարական ուժերի կողմից: Քաղաքը գտնվում է Սիրիայի կառավարության լիակատար վերահսկողության ներքո, որտեղ, չնայած գրոհայինների պարբերաբար հարձակումներին, ականազերծումը և խաղաղ կյանքի վերականգնման նախապատրաստությունները շարունակվում են»,-լրագրողներին հայտնել է աղբյուրը:

Փետրվարի 24-ին, թուրքական ռազմական աղբյուրները հայտնել էին, որ Իդլիբում դիտորդական կետում օդային հարվածի հետևանքով թուրքական 13 զինվորական է սպանվել:
Փետրվարի 27-ին Իդլիբում օդային հարվածի հետևանքով զոհվել են թուրք 2 զինվորականներ։