Վարչապետն ու նախարարը՝ կորոնավիրուսի մասին
![]() «Իրանում վերջին տվյալներով ունենք 139 դեպք, որից 19-ը՝ մահվան ելքով, Վրաստանում՝ 1 դեպք: Վերջինի հետ շփված անձանց մոտ տեստը բացասական է ցույց տվել, բայց մեկուսացվել են, այսինքն վարակի լոկալ դեպք չկա»,- Կառավարության նիստում ներկայացնելով կորոնավիրուսի իրավիճակը տարածաշրջանում, ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ հնարավոր ամեն ինչ արվում է՝ վարակի ներթափանցումը Հայաստան կանխելու համար: «Այսինքն կարող ենք արձանագրել, որ բոլոր միջոցները ձեռնարկվում են ու ՀՀ-ն ապրում է իր բնականոն կյանքով, իհարկե հանրությունը պետք է համոզված լինի, որ եթե անհանգստացնող տեղեկատվություն լինի, կհանրայնացվի: Բացառվում է, որ լինի տեղեկատվություն ու ՀՀ կառավարությունն այն թաքցնի հանրությունից»,- հայտարարեց վարչապետ Փաշինյանը: «Եթե այնուամենայնիվ կորոնավիրուսը ներթափանցի Հայաստան, ունենք հատուկ վայրեր, որտեղ կարանտին կարող է անցկացվել ու բուժում: Կանխարգելիչ բոլոր միջոցառումները պատշաճ կերպով իրականացված են»,- շարունակեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12
