Առաջին անգամ Հայաստանում վայրի կենդանիներին նկարահանել են թվային #SLR ֆոտոխցիկներով
![]() Առաջին անգամ Հայաստանում թվային SLR ֆոտոխցիկներն օգտագործվել են բնության մեջ կենդանիների արահետային նկարահանման համար: Դեռևս 2002 թ.-ին, երբ WWF Հայաստանն սկսեց բնության մշտադիտարկման համար նախատեսված ֆոտոխցիկների կիրառումը, դրանք գործում էին 35 մմ ժապավեններով: Շատ չանցած՝ կիրառության եկան թվային ֆոտոխցիկները, որոնք ներկայումս լայն տարածում ունեն և փոխարինել են ժապավենային ֆոտոխցիկներին: Այնուամենայնիվ, այս ֆոտոխցիկներով ձեռք բերված պատկերները հազվադեպ են գերազանցում տեխնիկական լուսանկարների որակը: Վայրի կենդանիներին նկարող որոշ լուսանկարիչներ բարձր գեղագիտական արժեք ունեցող լուսանկարներ ստանալու համար օգտագործում են այլ բարձրորակ պրոֆեսիոնալ տեսախցիկներ։ WWF Հայաստանը, համագործակցելով Վլադիմիր Չեխ Կրտսերի հետ, որը հայտնի լուսանկարիչ է և մեծ փորձ ունի Եվրոպայում, Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում և Ասիայում մեծ կաթնասունների լուսանկարչության մեջ, ստացել է նման լուսանկարների օրինակներ, տեղեկացնում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը: Լուսանկարներն արվել են Խոսրովի արգելոցում: ![]() |

8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
21703.11.2026, 21:48
«Ասում ես՝ նոր հանքեր մի բացեք, ասում են՝ չբացենք, որ հետո հանձնեն, իրենք բացե՞ն». Անի Խաչատրյան
18203.11.2026, 00:36
«Ամուլսարի ընդերքում կառուցած Որոտան-Արփա թունելի ջրի որակը գնահատվել է անբավարար». Լևոն Գալստյան
23302.11.2026, 02:06
SS United States նավը միտումնավոր կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ
76402.11.2026, 00:19
«Սիբիրում անսովոր ցուրտ է». Լևոն Ազիզյան (տեսանյութ)
22201.11.2026, 16:30
Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
71720.10.2026, 20:13

