Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Կորոնավիրուսը շարունակում է բացասաբար ազդել բորսաների վրա

805
Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2020 թ., 17:30
Կորոնավիրուսը շարունակում է բացասաբար ազդել բորսաների վրա

Նոր կորոնավիրուսը շարունակում է տարածվել ամբողջ աշխարհում և արդեն գրանցվել է նաև Բրազիլիայում։ Հիվանդությունը հայտնաբերվել է մի տղամարդու մոտ, ով վերջերս այցելել էր Իտալիա: Միևնույն ժամանակ, Չինաստանում վերջին մեկ օրվա ընթացքում ապաքինվածների թիվը գերազանցել է վարակվածների թվին, սակայն 10 անգամ ավելացել է մահացածների թիվը, հաղորդում է ТАСС գործակալությունը։ Վիրուսի տարածումը շարունակում է ազդեցություն ունենալ բորսաների վրա: Երկրորդ օրն անընդմեջ կարմիրով է փակվել Նյու Յորքի ֆոնդային բորսան, իսկ հիմնական ինդեքսների անկումը կազմել է 3%: Վերջին երկու օրվա ընթացքում բրիտանական ընկերությունների արժեզրկումը կազմել է գրեթե 100 մլրդ ֆունտ սթեռլինգ (մոտ 126 մլրդ դոլար): Անկում են ապրել առաջին հերթին այն ընկերությունները, որոնք կապված են զբոսաշրջության և շքեղ ապրանքների արտադրության հետ:

Մոսկվայի բորսայում ինդեքսները ևս նվազել են, սակայն ոչ մեծ ցուցանիշներով։ Մոսբորսայի ու РТС-ի ինդեքսները նվազել են 0,5-0,7%-ով: