«Ինչո՞ւ չեք բարձրացնում այն հարցը, որ ֆակուլտետը կործանող դեկանը նորից ընտրվում է». Արայիկ Հարությունյան
«Ես կարծում էի, որ այս հարցը փակված է, սակայն ստիպված եմ կրկին անդրադառնալ: Մենք ասում ենք, որ հայերենի և հայոց պատմության դասավանդման օրենքից պարտադիրությունը պետք է հանվի և այդ հնարավորությունը տրվի բուհերին: Իրականում խնդիրն այն է, որ դուք ձեր գիտխորհուրդներում չեք կարողանալու ապացուցել, որ այս առարկաների դասավանդումը կարևոր է: Չեք կարողանալու, որովհետև շատ լավ գիտեք, որ տասնամյակներ շարունակ դուք և ձեր գործընկերները ցանկացել են, որ այդ պարտադիրությունը դուրս գա և իրավացի են եղել այդտեղ, որովհետև այն գիտելիքը, որ ուսանողն անցնում է բուհում, պետք է լինի դպրոցում»,- Աժ-ում «Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով ունկնդրումների ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը պատասխանեց իր ընդդիմախոսների այն հակափաստարկին, թե պետք էր դպրոցում հայերենի դասավանդման մակարդակը հասցնել ցանկալիին, հետո բուհից հանել: Նա հիշեցրեց, որ անցումային դրույթում դրված է 3 տարվա ժամանակահատված: Կարծր դիրքորոշման հեղինակը ոչ թե նախարարն է, այլ բուհերի գիտխորհուրդները: «Խոսում ենք հայերենի դասավանդման մասին, հիշում ենք Գ.Ջահուկյանին, Մ.Աբեղյանին, Է.Ջրբաշյանին, ասում ենք, որ մարդիկ հերթ էին կանգնում, որ նրանց տեսնեին, նրանց հետ շփվեին, սակայն մեր հարգարժան գործընկերները երբեք հարց չեն բարձրացրել, թե բանասիրական ֆակուլտետն ինչի՞ է դեգրադացման այդ աստիճանի հասնել: Ինչո՞ւ չեք բարձրացնում այն հարցը, որ այդ ֆակուլտետը շարունակաբար կործանող դեկանը նորից ընտրվում է դեկան: Ինչո՞ւ են այդ ֆակուլտետ զոռով 8-երով ընդունվում»,- նշեց ԿԳՄՍ նախարարը: |
Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
111Երեկ, 09:30««Բրյուսովի անվան պետական համալսարան» անվանումը ժամանակավրեպ է»․ Դ․ Գյուրջինյան
12918.04.2024, 12:06«Ճիշտ չի լինի, որ դասապրոցեսն ավարտվելուց հետո նորակառույց դպրոցների շենքերը կողպվեն»․ Նիկոլ Փաշինյան
17018.04.2024, 11:54Դիտարկվել են դեպի Ակադեմիական քաղաքի հատված տանող երկաթուղային ենթակառուցվածքները (լուսանկար)
201812.04.2024, 18:48Հաստատվել են բուհերի 2024/2025 ուսումնական տարվա ընդունելության տեղերը
202112.04.2024, 17:482-րդ դասարանի մաթեմաթիկայի դասագրքի հեղինակը՝ սխալների մասին
226711.04.2024, 23:24