Նոր նախագիծ. առաջարկվում է բարձրացնել ասպիրանտների կրթաթոշակները
![]() Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նոր նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-ի N 1403-Ն որոշման մեջ և բարձրացնել ասպիրանտների կրթաթոշակները: Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, կառավարության խնդիրներից է կրթության քաջալերումը, որակյալ կրթության ապահովումը, տնտեսության կառուցվածքային փոփոխությունների համար պահանջվող մասնագիտական ներուժի զարգացումը՝ կրթության և գիտության ոլորտների արդիականացման միջոցով: Ուստի՝ ֆինանսական միջոցներ են նախատեսվել նաև 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրում առկա ուսուցմամբ ասպիրանտների և դոկտորանտների կրթաթոշակները բարձրացնելու համար: Փոփոխությունն ուղղված է մտավոր ներուժի զարգացմանը, հետազոտական գործունեության ու նորարության խթանմանը, երիտասարդ գիտնականների համար Հայաստանում ապրելու և ստեղծագործելու ժամանակակից պայմաններ ստեղծելուն: Ըստ այդմ՝ առաջարկվում է հետբուհական կրթություն ստացողներին տրվող կրթաթոշակի չափը բարձրացնել 35 հազար դրամով. հայագիտական ուղղվածությամբ մասնագիտությունների համար՝ ներկայիս 30 հազար դրամը դարձնելով 65 հազար, բնագիտական և այլ մասնագիտություններինը՝ 25 հազարից 60 հազար, տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտությունների դեպքում՝ 20 հազարից՝ 55 հազար և դոկտորանտներինը՝ 30 հազարից 65 հազար դրամ: Կրթաթոշակի բարձրացումը կնպաստի հետբուհական կրթական ծրագրում ընդգրկվածությանը, երիտասարդ մասնագետների հետազոտական, գիտական գործունեության ապահովմանը: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
