Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Խելագարվելու են ձեռս մենթերն և մենթազավրերը». Լևոն Բարսեղյան

363
Շաբաթ, 22 փետրվարի, 2020 թ., 15:05
«Խելագարվելու են ձեռս մենթերն և մենթազավրերը». Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «3 տարի դատարանում անօրեն ոստիկանների դեմ կռիվ տալու արդյունքը. ծանոթացեʹք:

«Սասնա Ծռեր»-ի զինված ապստամբության առաջին օրվա ինձ բռնելու, Աշտարակի ճամփից ուժով իմ ավտոն դնելու, Գյումրի բերելու պատմությունն է, իբր՝ զենք-զինամթերքով բեռնված գնում էի Ազատության հրապարակ հանրահավաքի, մենթապետերից մեկի սուտ զեկուցագրի հիման վրա...

Անցած տարի դատի ժամանակ առաջարկեցի ոստիկանությանը՝ ներողություն խնդրել իրենց վարմունքի համար և խոստացա հայցից հրաժարվել: Գնացին 2 ամիս մտածեցին, եկան, թե՝ մենք ներողություն չենք խնդրում:

Հիմա սպասում եմ, որ ոստիկանությունը կբողոքարկի այս վճիռը, եթե չբողոքարկի, նշանակում է ընդունում են, որ ապօրինություն են արել:

Բողոքարկեն-չբողոքարկեն, մենք էս գործը կրելու ենք, գեշ ենք կրելու, դատական ծախսերն ու ինձ հասցված վնասները փոխհատուցելու են: Ինձ հատուցելիք գումարը, ինչպես հայտարարել և արել եմ ավելի վաղ, ամբողջությամբ զենք-զինամթերք եմ առնելու, ինքնապաշտպանության համար: Օրինական, աժժ ջան, օրինական: Քթերից եմ բերելու, խելագարվելու են ձեռս մենթերն և մենթազավրերը: Բոլոր այդ մենթերը դեռ շարունակում են աշխատել ոստիկանությունում. Viva la Cubana Revolusion !!!»: