«Եկեղեցին հարկատու է․ արդեն հարկ ենք վճարում նաև մոմերի արտադրության հումքի համար»․ Գարեգին Բ
![]() «Եկեղեցին հարկատու է և հարկեր վճարում է»,- այս մասին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում նշեց Գարեգին Բ Կաթողիկոսը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանությունն անընդհատ ուզում է հարկային դաշտ բերել Եկեղեցուն։ «Սակայն գույքահարկի վերաբերյալ առանձին հանձնաժողով ստեղծվեց, թե որ գույքերի համար պետք է հարկ սահմանվի։ Այդ գործընթացը դադարեցվեց, և այսօր արդեն կամայական կերպով մեզ փաստաթղթեր են ներկայացնում, որտեղ ոչ միայն գույքահարկն է հաշվարկված, այլ նաև տույժերը և տուգանքները։ Մենք այդպիսի մի գրություն ստացել ենք Վաղարշապատ համայնքից»,- նշեց Վեհափառ Հայրապետը։ Նա նաև հավելեց, որ եկեղեցին հարկ է վճարել նաև մոմերի արտադրության հումքի դիմաց․ «Թեև մինչև այս պահը այդ հումքի համար նման վճարում չի եղել։ Այն ազատված էր եղել հարկից, բայց արդեն, որքան որ տեղեկացված եմ, փոփոխություն է կատարվել օրենսդրության մեջ, և մոմերի պատրաստման նյութը արդեն չի դիտվում որպես ծիսական առարկա և ենթակա է հարկման»։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
