Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 02 հունիսի, 2026 թ.

«Երևանի կենտրոնում զավթված տարածքները ե՞րբ եք վերադարձնելու»․ Ոսկան Սարգսյան

74
Այսօր, 16:36
«Երևանի կենտրոնում զավթված տարածքները ե՞րբ եք վերադարձնելու»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բա Երևանի կենտրոնում զավթված տարածքները ե՞րբ եք վերադարձնելու.
Գլխավոր դատախազությունը հայտնում է․
«Տավուշի մարզի դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրություններով պարզվել է՝ Աչաջուր բնակավայրի Մշակույթի տան առաջին հարկի 31,9 քմ մակերեսով տարածքը, «Գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ, ամսական 2000 դրամով հանձնվել է վարձակալության:
Գետահովիտ բնակավայրի Մշակույթի տան 9,2 քմ մակերեսով տարածքը, «Գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ, ամսական 5000 դրամ վարձավճարով հանձնվել է վարձակալության:
Դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքի կողմից վարձակալության պայմանագրերը լուծվել են, վարձակալության իրավունքի պետական գրանցումները չեղարկվել են և Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող՝ 31,9 քմ և 9,2 քմ մակերեսով անշարժ գույքերը»։
Բա Երևանի կենտրոնում զավթված տարածքները ե՞րբ եք վերադարձնելու, բավ է Լոռու մարզի հեռու տեղերում, Տավուշի սահմանամերձ գյուղերում տարածքներ վերադարձնեք, անցեք բուն կոռուպցիային՝ Երևանում կատարվածին ու կատարվողին»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան