«Բագրատ սրբազանի նկատմամբ առաջադրված մեղադրանքներն անհիմն են»․ Գարեգին Բ
![]() «Բագրատ սրբազանի շարժումը սկսվեց Տավուշի շրջանում՝ սահմանազատման, սահմանագծման գործընթացով պայմանավորված, երբ Կիրանցի ժողովուրդը ընդվզում ապրեց և ոտքի բարձրացավ: Այդ հարցը քննարկվեց մեր եկեղեցական շրջանակում: Եվ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ քաղաքական բնույթ չի կրելու շարժումը: Եվ մենք Բագրատ սրբազանին պատգամեցինք, որ այսպիսի իրավիճակներում առաջնորդը պետք է լինի իր ժողովրդի կողքին՝ հանդես գալու իր հավատավոր զավակների իրավունքների պաշտպանության դիրքերից»,- այս մասին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում նշեց Գարեգին Բ Կաթողիկոսը: «Հետո շարժումը որոշակի փոփոխություններ կրեց, և Բագրատ սրբազանը քաղաքական գործընթացների մեջ մտավ, այդ պահին մենք կասեցրեցինք իր հոգևոր գործունեությունը: Հետո արդեն տեղի ունեցավ Բագրատ սրբազանի ձերբակալություն, բայց այն մեղադրանքները, որ Բագրատ սրբազանի նկատմամբ առաջադրվում են, անհիմն են: Մենք լավագույնս ճանաչում ենք Բագրատ սրբազանին. նա հայրենասեր, ազգանվեր եկեղեցական է»,-ընդգծեց Վեհափառը։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
