«Խաղաղությունը խարսխված պետք է լինի իրավունքների պաշտպանության վրա՝ փոխադարձ, և ոչ միակողմանի»․ Գարեգին Բ
![]() «Մենք աղոթք ենք բարձրացնում առ Աստված Արցախի մեր զավակների համար և Արցախի մեր ժողովրդի իրավունքների համար, նաև հնարավոր բոլոր հարթակներում բարձրաձայնում ենք այդ հարցը, ինչպես հոգևոր ժառանգության պահպանության խնդիրը, այնպես և բանտում գտնվող հայոց զավակների ազատ արձակման խնդիրը»,- այս մասին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե քանի որ հոգևորականները պատարագի ժամանակ հնչեցնում են Արցախ բառը, հետևաբար՝ նրանք «պատերազմի կուսակցություն» են։ «Չեմ կարծում, որ հիմնավոր է, որ արդարության ջատագով լինելը նույնականացվի «պատերազմի կուսակցություն» հասկացության հետ։ Պատերազմ չէ, որ մենք հրավիրում ենք։ Խաղաղությունը խարսխված պետք է լինի արդարության, իրավունքների պաշտպանության վրա՝ փոխադարձ, և ոչ միակողմանի, և ոչ մեր ժողովրդի շահերի զիջման արդյունք։ Մենք պարտավոր ենք ամեն ջանք ի գործ դնել, որպեսզի արդարությունն իրականացվի Արցախի մեր ժողովրդի նկատմամբ»,- ընդգծեց Վեհափառ Հայրապետը: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
