Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 02 հունիսի, 2026 թ.

«Պահանջում եմ տուգանել մեքենայի վարորդին»․ Մարինա Խաչատրյան

86
Այսօր, 10:18
«Պահանջում եմ տուգանել մեքենայի վարորդին»․ Մարինա Խաչատրյան

Հասարակական գործիչ Մարինա Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ ներքին գործերի նախարարություն,
Երևանի քաղաքապետարան․
Այսօր, ժամը 08:53-ին Ռիո մոլ առևտրի կենտրոնի մոտ նկարի մեքենայի ուղևորը աղբ նետեց փողոց՝ աղտոտելով մայթը։ Իմ բողոքին ի պատասխան վարորդը մեքենայից դուրս եկավ և սկսեց բղավել, որ լավ են արել (իհարկե, պատասխան ստացավ, թե ինչ է արել):
Խնդրում եմ ընդունել իմ հաղորդումը և պահանջում եմ տուգանել նշյալ մեքենայի վարորդին, որ ամեն մեկը Երևանը խոզանոցի չվերածի, իսկ փողոցները գիշերը մաքրող աշխատակիցներին չհամարի իր համար համբալ։
Թող տանեն, իրենց տանը թափեն, եթե առանց զիբիլ ապրել չեն կարողանում»։

Աղբյուրը`   Մարինա Խաչատրյան