«Այդքան դյուրին չէ Հայոց հայրապետին հրաժարական պարտադրել». Գարեգին Բ
![]() «Ակնհայտ է, որ ձեր դեմ հարուցված քրգործը քաղաքական ճնշման գործիք է. եթե դատարանը կայացնի անբարենպաստ, ապօրինի որոշում, ինչպե՞ս կարձագանքի ՀԱԵ-ն, ի՞նչ անելիք ունենք մենք, ի՞նչ անելիք ունի հավատավոր հոտը»,- ասուլիսի ժամանակ դիմելով Ամենայն հայոց կաթողիկոսին՝ հարցրեց լրագրողը: «Եկեղեցու նկատմամբ հարուցված են տասնյակից ավելի քրեական վարույթներ. որոշ է, որ ամեն կերպ ջանք է գործադրվում, որպեսզի իրենց կամքին ենթարկեցվի եկեղեցին ու որպեսզի հասնեն իրենց նպատակին՝ հեռացնել Հայոց հայրապետին իր պաշտոնից: Եթե այդ նպատակի իրագործման համար նման գործողության դիմեն՝ ձերբակալեն Հայոց հայրապետին, անշուշտ պիտի ենթարկվենք գործող օրենքին: Եթե անարդար է, բնականաբար բոլոր միջոցները պիտի կիրառենք, որպեսզի արդարությունը հաղթող լինի, անարդարությունը գործադրության չդրվի: Եթե չհաջողեցինք, բնականաբար, ինչպես մեր մյուս հոգևորականների դեպքում է, պատրաստ ենք հանձնառությամբ կյրելու այդ անարդար պատիժը, բայց որևէ դեպքում մեր դիրքորոշումը չի փոխվելու»,- ասաց Գարեգին Բ-ն: Հարցին՝ եթե իշխանությունները այնուամենայնիվ կարողանան հասնել ձեր հեռացմանը, ձերբակալմանը, դա կլինի անձնական պարտությո՞ւն, թե՞ հարված ամբողջ եկեղեցուն, ասաց. «Այդքան դյուրին չէ Հայոց հայրապետին հրաժարական պարտադրել: Եկեղեցին ունի իր կանոնական սկզբունքները ու Հայոց հայրապետի պաշտոնազրկումը ենթակա չէ որևէ իշխանության, անձի, կառույցի տնօրինմանը»: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
