«Մեր լեզուն սերիալներում ողորմելի տեսքով է ներկայանում». Դավիթ Գյուրջինյան
![]() ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում նշել է, որ հեռուստասերիալների լեզուն շարունակում է մտահոգիչ մնալ. այն գռեհիկ է. «Մեր լեզուն սերիալներում ողորմելի տեսքով է ներկայանում, իրական հայերենն այդպիսին չէ: Դուրս գանք փողոց, շրջենք Հայաստանի քաղաքներում ու գյուղերում, այդպիսի բարբարոս և անկազմակերպ խոսք չենք լսի»,- ասել է նա: Գյուրջինյանի կարծիքով՝ նոր սերունդն այսօր տուրք է տալիս անգլերենի միտումներին, և օտարամոլությունը մեզ հաճախ խանգարում է. «Հայ երիտասարդի հաղորդակցության լեզուն պիտի օտարաբանություններից զերծ հայերենը լինի՝ առանց գռեհկաբանության ու ժարգոնի: Մեր ժողովրդի ընթացքի առումով լեզվի ապագան ազգային անվտանգության հարց է: Երիտասարդը պիտի կարողանա արդիական հասկացությունների մասին հայերեն խոսք ասել: Այսօր հայհոյախոսում են բոլորը՝ կանայք ու տղամարդիկ: Դա նոր երևույթ է, երբ մարդը կարողանում է իր անունով հանդես գալ և հայհոյել»,- նշել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
