«Պաշտոնյաների խոսքը պետք է գրական հայերեն լինի, ա-երով խոսելը դրանում չպետք է տեղ ունենա». Դավիթ Գյուրջինյան
![]() «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն անդրադարձել է բարձրաստիճան պաշտոնյաների ելույթներին, նրանց լեզվաոճական առանձնահատկություններին: «Մարդիկ կան, որոնք ճիշտ են խոսում, բայց նրանց լսել չի լինում, որովհետև խոսքը բնական, կենդանի, հյութեղ չէ: Որոշ քաղաքական գործիչներ հստակորեն ձևակերպված հարցի շուրջ երկար-բարակ պտույտներ անելով՝ այդպես էլ բուն նյութին չեն անդրադառնում: Լավ խոսքն անպայման պետք է տրամաբանական կառուցվածք ունենա»,- ասել է Դավիթ Գյուրջինյանը: Նրա խոսքով՝ Կառավարության և ԱԺ-ի նիստերում հաճախ հնչում է խոսք, որն ունի ժողովրդախոսակցական և բարբառային տարրեր. «Ա-երով խոսելը մերժելի է, գրական հայերենը չի ընդունում դա: Հրապարակային, պաշտոնական խոսքը պիտի իր հիմնական հատկանիշներով գրական լինի»,- ասել է Գյուրջինյանը: Լեզվաբանի խոսքով՝ ՀՀ վարչապետի բանավոր խոսքը, որպես կանոն, լավն է, թեև Կառավարության նիստերին նա հաճախ է շեղվում գրական հայերենի կանոններից, գործածում օտարաբանություններ, ինչն ավելի շատ հոգեբանական ազդակների և իրադրական ոճի թելադրանք է, իրավիճակով պայմանավորված լուծում: Մանրամասները՝ տեսանյութում: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
