«Մարզչական խորհուրդ կոչվածն իմ քաշային կարգում կայացնում է ապօրինի որոշում». Արսեն Ջուլֆալակյան
![]() Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղեկացնում եմ բոլոր մարզասերներին, սպորտային լրագրողներին, պատկան մարմիններին և, առհասարակ, ամբողջ հանրությանը. հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խորհուրդ կոչվածը իմ քաշային կարգում (77կգ) կայացնում է ապօրինի, հակասպորտային, ոչ պրոֆեսիոնալ որոշում... Շարունակելով ասածս՝ մարզչական կազմը, դրժելով անցած սեպտեմբերին ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, ցանկանում է առանց պայքարի օլիմպիական խաղեր ուղարկել աշխարհի առաջնությանը 5-րդ տեղ գրաված մարզիկի, ով զուտ այդ մի մրցման ընթացքում անընդմեջ 2 գոտեմարտ է պարտվել (իսկ թե ում է հաղթել, մարզասերները գիտեն...)։ Ամբողջ աշխարհում չկա նման պրակտիկա, երբ մի քաշային կարգում մրցում են երկու ուժեղ մարզիկ և նրանցից մեկին ուղղակի չի տրվում խաղերի համար պայքարելու իրավունք։ Եվ տվյալ դեպքում զրկում են այդ իրավունքից մի մարզիկի, ով նորանկախ Հայաստանի մարզական պատմության մեջ 3-րդն է իր տիտղոսների քանակով: Հույս ունեմ, որ գոնե մամուլը չի լռի, ինչպես նաև՝ հանրությունը կպահանջի, որ կայանա նախապես պայմանավորված որոշիչ մրցաշար, և ով հաղթի, նա էլ իրավունք կվաստակի ներկայացնել մեր երկիրը Տոկիո 2020-ին։ Հ.Գ.1 Մտքովս նույնիսկ չէր անցնի, որ շուրջ 20 տարվա իմ հավաքականում նման բան կկազմակերպվի և հատկապես մարդկանց կողմից, ովքեր իրենց ամբողջ կյանքում ներկայացել են որպես իմ հարազատներ։ Սա ամենատհաճն է այս ամբողջ պատմության մեջ։ Հետո վեհ-վեհ կխոսեն արդարությունից։ Հ.Գ. 2 Ընդամենը վերջին 1 տարվա արդյունքներս՝ համեմատության համար տվյալ մարզիկի հետ (ընդհանուրը ուղղակի անհամեմատելի է) .Նիսի մրցաշար- ոսկի (2019 հունվար) ընդամենը 22 գոտեմարտ, որից 20-ը հաղթական։ Տոկիոյում Հայաստանը պետք է ներկայացնի ուժեղագույնը և դա ապացուցել է պետք»: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
