Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Լեզվի կոմիտեն՝ «վերաբերել» բառի և «մասին» կապի գործածության մասին

901
Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2020 թ., 17:35
Լեզվի կոմիտեն՝ «վերաբերել» բառի և «մասին» կապի գործածության մասին

Լեզվի կոմիտեն ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Երբեմն հանդիպում են նախադասություններ, որտեղ «վերաբերել» բառը գործածված է «մասին» կապի հետ: Օրինակ. «Հարցը ՎԵՐԱԲԵՐՈՒՄ է քաղաքական դիրքորոշման ՄԱՍԻՆ», «Խոսքը ՎԵՐԱԲԵՐՈՒՄ է նրա հայացքների ՄԱՍԻՆ»:
Այս բառերը միասին գործածվել չեն կարող: Պետք է լինի դրանցից մեկը. «Հարցը ՎԵՐԱԲԵՐՈՒՄ է քաղաքական դիրքորոշմանը» կամ «Հարցը քաղաքական դիրքորոշման ՄԱՍԻՆ է», «Խոսքը ՎԵՐԱԲԵՐՈՒՄ է նրա հայացքներին» կամ «Խոսքը նրա հայացքների ՄԱՍԻՆ է»: