Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հատել է 2000-ը․ վարակակիր է 74.185 մարդ
![]() Չինաստանում COVID-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահացածների թիվը հասել է 2004-ի, հայտնել է Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեն: 14.376 մարդ վերականգնվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, 74․185 մարդ վարակակիր է համարվում, 5․2 հազ․ մարդ գտնվում է հիվանդանոցում։ COVID-19 կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել 25 երկրում։ Չինաստանի սահմաններից դուրս մեկական մահեր են գրանցվել 5 երկրում՝ Ճապոնիայում, Հոնկոնգում, Ֆիլիպիններում, Ֆրանսիայում և Թայվանում: Մահացածների ռեկորդային թիվ է գրանցվել Հուբեյ նահանգում: Անցած տարվա դեկտեմբերի վերջից ընդհանուր առմամբ գրանցվել է հիվանդության 1693 նոր դեպք, մեկ օրվա ընթացքում մահացել է 132 մարդ, հիվանդների ընդհանուր թիվը հասել է 50.6 հազարի: Ուհան քաղաքում մահացել է 116 մարդ, հայտնաբերվել է 1660 նոր դեպք: Ընդհանուր 94 հաստատված հիվանդության դեպք է գրանցվել Հոնկոնգում, Մակաոյում և Թայվանում: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12
