Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Որքա՞ն է գնահատվում ավիաընկերությունների կրած վնասը՝ կորոնավիրուսի պատճառով

739
Կիրակի, 16 փետրվարի, 2020 թ., 16:05
Որքա՞ն է գնահատվում ավիաընկերությունների կրած վնասը՝ կորոնավիրուսի պատճառով

2020 թվականի առաջին եռամսյակում Չինաստան չվերթների չեղարկման պատճառով ավիաընկերությունները կարող են կորցնել 4-5 միլիարդ դոլար, հայտնել են Միացյալ Նահանգների միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ICAO) վերլուծաբանները, գրում է Reuters-ը:

Ակնկալվում է, որ վիրուսն ավելի մեծ ազդեցություն կունենա ոլորտի վրա, քան 2003 թվականին SARS վիրուսի համաճարակի ժամանակ:

Ըստ ICAO-ի, բոլոր միջազգային չվերթները դեպի Չինաստան դադարեցվել են 70 ավիաընկերության կողմից, ևս 50-ը կրճատել են չվերթների քանակը:

Արդյունքում, ուղևորափոխադրումները դեպի Չինաստան նվազել են 80%-ով, չինական ավիաընկերությունների կողմից թռիչքների քանակը նույնպես նվազել է՝ 40%-ով: