Երևան`   +17 °C
Այսօր`   Երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ.

««Թունավոր է» ասելով ՀՀՇ-ն փակեց «Նաիրիտը», ու հետո ի՞նչ եղավ՝ բոլորդ տեսաք». Գուրգեն Բաղդասարյան

173
Հինգշաբթի, 13 փետրվարի, 2020 թ., 13:30
««Թունավոր է» ասելով ՀՀՇ-ն փակեց «Նաիրիտը», ու հետո ի՞նչ եղավ՝ բոլորդ տեսաք». Գուրգեն Բաղդասարյան

«Առողջապահության նախարարությունն օրենք է արտագրել Ավստրալիայից, որ տուփերը պետք է սպիտակեն, բայց հաշվի չի առել, որ այնտեղ տեղական ընկերությունը շուկայի 50 տոկոսը չի գրավում: Մենք հիմա ի՞նչ մեսիջ ենք ուղարկում թիվ մեկ հարկատու «Գրանտ Տոբակոյին» ու մյուս կազմակերպությանը՝ «Սիգարոնին». որ ձեզ 3 տարի հետո մրցակցությունից դուրս ենք հանելու տրանսազգային կորպորացիաների հետ համատեղ մրցակցությունից: Կարծում եմ՝ բոլորդ պատկերացնում եք՝ ինչ եմ ասում, որովհետև այնտեղ կան շատ քողարկված գովազդներ, նույն «Ֆիլիպ Մորիսն» ու «Դավիդովը», «Ջի Էյ Թի ԱՅ-ը»: Հարց եմ տալիս՝ այսպիսի բան Ամերիկան անո՞ւմ է «Ֆիլիպ Մորիսի» կամ Գերմանիան՝ «Դավիդովի» հանդեպ». «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» նախագծի քննարկման ժամանակ ասաց ԼՀԿ-ից պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը:

Ըստ նրա՝ դա ճիշտ վերաբերմունք չէ թիվ 1 հարկատուի հանդեպ: Գ. Բաղդասարյանը հիշեցրեց 1990-ական թվականները:

««Թունավոր է» ասելով ՀՀՇ-ն փակեց «Նաիրիտը», ու հետո ի՞նչ եղավ՝ բոլորդ տեսաք»,- հայտարարեց նա: Պատգամավորը պնդեց, որ նախագծին պետք է դեմ քվեարկել միայն այն բանի համար, որ խախտվել է քաղաքական պայմանավորվածությունը: