Երևան`   +29 °C
Այսօր`   Երեքշաբթի, 30 ապրիլի, 2024 թ.

Brent տեսակի նավթի համաշխարհային գներն աճել են 4%-ով

834
Հինգշաբթի, 13 փետրվարի, 2020 թ., 12:15
Brent տեսակի նավթի համաշխարհային գներն աճել են 4%-ով

Brent և WTI տեսակի նավթի համաշխարհային գները հինգշաբթի՝ փետրվարի 13-ի սակարկությունների ընթացքում աճել են։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

WTI տեսակի նավթի մարտյան ֆյուչերսներն աճել են 3,22%-ով և կազմել 51,55 դոլար՝ մեկ բարելի դիմաց: Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսներն աճել են 4,04%-ով և կազմել մեկ բարելի դիմաց 56,26 դոլար: