«Ժամանակն է վերջ տալ այս ամոթալի տխմարությանը». Հայկ Մարտիրոսյան
![]() Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դժվար է ասել, թե որքանով է վավերական լուրը, բայց նյութում մի կարևոր դրվագ կա, որ մի անտեսված, բայց իրականում մեծ խնդիր է հրապարակ հանում: Հայաստանում տարածված անհեթեթության շրջանակներում հոդվածագիրը գրում է, որ Գաբրիելյանի ամերիկյան դոկտորական աստիճանն «իրականում» համապատասխանում է Հայաստանի «գիտությունների թեկնածուի» աստիճանին: Գուցեև հայակական իրավական դրույթով այդպես է, բայց առավել մեծ տխմարություն դժվար է պատկերացնել: Դոկտորի կոչումից բարձր աստիճան՝ Ռուտգերսը, Բերքլին, Յեյլը, Հարվարդը, Օքսֆորդը, Լայդենը կամ Քեմբրիջը չեն շնորհում: Էյնշտեյնն ու գրեթե բոլոր Նոբելյան մրցանակակիրներն էլ ունեն նման Արևմտյան դոկտորների աստիճաններ: Իսկ Հայաստանյան որևէ դոկտոր, համաձայն այդ դրույթի և հավատալիքի, ստացվում է, որ կոչումով ավելի բարձր է, քան նրանք, և որ դրսիններն ընդամենը գիտության թեկնածուներ են Հայաստանի դոկտորների համեմատությամբ: Դրանով ստացվում է, որ դրսում «իսկական դոկտորներ» ուղղակի չկան: Միաժամանակ, նույն տրամաբանությամբ, ուզբեկական, ղրղզական, բելառուսական և ռուսական դոկտորներն, օրինակ, հավասար են հայկականններին և դարձյալ բարձր՝ յուրաքանչյուր Արևմտյան դոկտորներից, որոնք, փաստորեն բոլորը հայկական, ղրղզական և ռուսական համակարգերում թեկնածուներ են: Այս անհեթեթ հիմարությունը, որ Հայաստանում հիմնվում է տգետ և անհիմն մեծամտության վրա, իսկ իրականում Ռուսաստան-Արևմուտք խորքային հակամարտության դրսևորում է, որով ռուսները հետխորհրդային շրջանում ցանկացան սեփական գիտակրթական համակարգը Արևմտյանից բարձր հռչակել, անշուշտ ձեռնտու էր հայաստանյան նախկիններին, բայց որ այն պահպանում են ներկաները՝ առնվազն տարօրինակ է: Ժամանակն է գոնե այս հարցում Հայաստանի համար ամոթալի այս տխմարությանը վերջ տալ և ընդունել, որ բացի ԱՊՀ երկրների դոկտորներից՝ աշխարհում այլ վայրերում էլ «իսկական դոկտորներ» կան»: |

Գիտնականները քրիստոնեական արվեստի պատմության մեջ նմանը չունեցող բյուզանդական արտեֆակտ են հայտնաբերել
48517.08.2026, 00:30
Նեպտունի արբանյակների վրա հայտնաբերվել են հին տիեզերական աղետի հետքեր
89016.08.2026, 19:42
Հնագետները հայտնաբերել են թաղման արժեքավոր պարագաներով լի 5000 տարվա վաղեմության դամբարան
43016.08.2026, 17:40
Մեքսիկայում հայտնաբերել են քարանձավ՝ նախակոլումբոսյան ժամանակաշրջանի ծիսական խեցեղենի պահոցով
40316.08.2026, 00:40
«Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում»․ Լևոն Ազիզյան
20015.08.2026, 15:30
«Բևեռային սառույցները չեն կարողանա վերականգնվել դեռ հարյուրավոր տարիներ»․ Լևոն Ազիզյան
19111.08.2026, 20:18
