Երևան`   +29 °C
Այսօր`   Կիրակի, 23 օգոստոսի, 2026 թ.

«Ամսի 11-ն է, բայց դեռ ոչ մի ուսուցիչ աշխատավարձ չի ստացել». ահազանգ

337
Երեքշաբթի, 11 փետրվարի, 2020 թ., 20:50
«Ամսի 11-ն է, բայց դեռ ոչ մի ուսուցիչ աշխատավարձ չի ստացել». ահազանգ

Ուսուցիչ Արթուր Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր արդեն ամսի 11-ն է, բայց դեռ ոչ մի ուսուցիչ աշխատավարձ չի ստացել։ Գումարը պետբյուջեից չի փոխանցվել դպրոցներին և հետևաբար մինչև այս պահը ոչ մեկը աշխատավարձ չի ստացել։ Իսկ մարդիկ վարկեր ունեն, ապառիկներ են վերցրել, բանկերը ուշացումներ են տալու կամ արդեն տվել են։ Էլ չեմ խոսում առօրյա ծախսերի մասին...»: