Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Լեզվի կոմիտեն՝ «գումար» բառի գործածության մասին

293
Երեքշաբթի, 11 փետրվարի, 2020 թ., 19:15
Լեզվի կոմիտեն՝ «գումար» բառի գործածության մասին

Լեզվի կոմիտեի ֆեյսբուքյան էջում գրված է. «ԳՈՒՄԱՐ բառի չարաշահման դեպքերի բազմիցս կարելի է հանդիպել: Երբ ասում ենք՝ «Ես բավական ԳՈՒՄԱՐ ծախսեցի», «Նրան շտապ ԳՈՒՄԱՐ է պետք, «Այդ ԳՈՒՄԱՐԸ նախատեսված էր բուժման համար» և այլն, բառի գործածությունը տեղին է և ճիշտ: Բայց ոչ հազվադեպ լինում են ահա այսպիսի դեպքեր. «Նրա աշխատավարձը 150 հազար դրամ ԳՈՒՄԱՐ է», «Ինձ 60 եվրո ԳՈՒՄԱՐ են ուղարկել արտասահմանից» և այլն:
Եթե նշվում է արժույթի չափը, ԳՈՒՄԱՐ բառի գործածությունն ավելորդ է: Վերջին օրինակներում պետք է պարզապես գրել. «Նրա աշխատավարձը 150 հազար դրամ է», «Ինձ 60 եվրո են ուղարկել արտասահմանից»»: