Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Սնանկության կառավարչի սկսած գործընթացի դեմը պիտի առնվի». «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն

337
Ուրբաթ, 31 հունվարի, 2020 թ., 15:15
«Սնանկության կառավարչի սկսած գործընթացի դեմը պիտի առնվի». «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն

Կառավարության շենքի մոտ շարունակվում է «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների բողոքի ակցիան: Վերջինները պահանջում են, որ «Նաիրիտ»-ը վերագործարկվի: Գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը լրագրողներին տեղեկացրեց, որ իրանական ընկերությունը պատրաստվում է «Նաիրիտ»-ում ֆինանսատեխնիկական աուդիտ իրականացնել, սակայն, նրա խոսքով, սնանկության կառավարիչը շահագրգռված չէ գործարանի վերագործարկմամբ. իրեն ձեռնտու է, որ գործարանը մաս-մաս վաճառվի: «Շուրջ 3-4 տարի է նախկին աշխատակիցները պայքարում են իրենց կողմից չստացված աշխատավարձի տոկոսների մասով: Այսօր սնանկության կառավարչի նախաձեռնությամբ աշխատակիցները դիմում են գրել ու, ըստ ինձ հասած լուրերի, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ տոկոսների պարտավորությունը ներդրողը վերցնի իր վրա, ինչին ոչ մի ներդրող չի համաձայնվի, ուստի տույժ-տուգանքների պարտավորությունը պետք է պետությունը վերցնի իր վրա»,- ասաց գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը՝ հավելելով. «Սնանկության կառավարչի սկսած գործընթացի դեմը պիտի առնվի»: