«Պետք է ներողություն խնդրեք ձեր անսկզբունքայնության համար». Անի Սամսոնյան
![]() «Ես վերջին շրջանում ուսումնասիրել եմ Երևանի հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդների կազմերը և ապշել: Պարզվում է՝ 2 տարվա ընթացքում լուրջ փոփոխություններ են եղել այդ կազմերում: Ներառվել են ՔՊ կուսակցության անդամներ, ԱԺ պատգամավորներ ու նրանց օգնականներ, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ: Ինչու եմ ապշել, պարո՛ն նախարար. որովհետև դուք նախարար դառնալուց առաջ միշտ խոսում էիք, որ դպրոցների կառավարման խորհուրդները կուսակցականացված են, և դա ճիշտ չէ: Հիմա ինչպե՞ս հասկանանք Ձեր այդ քայլը». ԱԺ հունվարի 24-ի նիստում, դիմելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, հարցրեց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը: Նա թվարկեց այն պատգամավորների անունները, ովքեր ընդգրկված են կառավարման խորհուրդներում՝ Վաղարշակ Հակոբյան, Սոֆյա Հովսեփյան, Գևորգ Պապոյան և նրանց էլ հարցրեց, թե ի՞նչ են անում խորհուրդներում: «Դուք պետք է ներողություն խնդրեք մեզնից և ՀՀ քաղաքացիներից՝ ձեր անսկզբունքայնության համար»,- հայտարարեց ԼՀԿ-ական պատգամավորը: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
