ԿԳՄՍ նախարարությունը «վիրտուալ» ուսուցման ձև է առաջարկում
![]() «Ունենք հազարից ավելի աշխատատեղեր, ավելացրել ենք ճանապարհածախսի համար տրվող գումարը: Խրախուսում ենք, որպեսզի հարևան համայնքներում թափուր տեղերը լրացվեն». հունվարի 24-ին ԱԺ-ում «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտնեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Ըստ նախարարի՝ կադրային պակասի առկայության պայմաններում օրենքում փոփոխություն կատարելն անհրաժեշտություն է: Ուստի՝ բոլոր այն ուսումնական հաստատություններում, որտեղ չկա տվյալ առարկան դասավանդող համապատասխան ուսուցիչ, այդ առարկայի դասավանդումը կարող է կազմակերպվել հեռավար (դիստանցիոն) ձևով՝ ապահովելով սովորողների կողմից հանրակրթության պետական չափորոշիչով նախատեսված ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումը: Ուսուցումն իրականացվելու է տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով: Ուսուցիչը պայմանագիր է կնքում ուսումնական հաստատության տնօրինության հետ: 1 դրույքի աշխատավարձը 108 հազար դրամ է: ԲՀԿ-ից Մ.Մելքումյանը դա բավարար չհամարեց: «Իմ քայլից» Վ.Ենգիբարյանն ընդունեց, որ գումարը քիչ է, սակայն թելադրված է առկա ֆինանսական հնարավորություններով: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
