«Չեմ բացառում, որ մի օր էլ բերելու ենք Անտարկտիդայի օբյեկտների օգտագործման հետ կապված նախագծեր». Միքայել Մելքումյան
![]() «Այս նախագիծը հենց մեր երազանքի Հայաստանի մասին է: Հենց նմանատիպ նախագծերը ցույց են տալիս, որ մեր ամբիցիաները մեծ են: Մեր հասարակությունն ու պետությունն ալևս խեղճ չեն, և այլևս իրենց չեն տեսնում հետնապահի դիրքում: ՀՀ-ն բացում է պատուհան դեպի տիեզերք». այս հայտարարության հեղինակը «Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն է: Իսկ նման հայտարությամբ հանդես գալու առիթը «Տիեզերական գործունեության մասին» ու դրան կից մի քանի օրինագծեր խորհրդարան բերելն էր: Ըստ պատգամավորի՝ ՀՀ-ն իրեն պետք է տեսնի նաև տիեզերական գործունեության ոլորտում: Օրինագիծը միավորել է իշխանական ու ընդդիմադիր խմբակցություններին: ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը, ողջունելով նախագիծը, նշեց. «Ես չեմ բացառում, որ մի օր էլ բերելու ենք Անտարկտիդայի օբյեկտների օգտագործման հետ կապված նախագծեր: Միակ մայրցամաքն է, որ ոչ մեկինը չէ»: Նշենք, որ օրինագծով նախատեսվում է լիցենզավորման ենթակա գործունեությունների ցանկում ներառել նաև տիզերական գործունեությունը, սահմանել հարկային արտոնություններ տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար: Քանի որ նախագծով սահմանվում են պարտադիր վարքագծի կանոններ, և նախատեսվում են որոշակի պարտավորություններ, լրացումներ են առաջարկվում նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում՝ սահմանելով պատասխանատվություն այդ պարտավորությունների չկատարման համար: Նշենք, որ ՀՀ-ն միացել է ՄԱԿ-ի՝ տիեզերքի խաղաղ օգտագործման հինգ համաձայնագրերին: |

Հնագետները Եգիպտոսում մումիաների բերանում դրված ոսկե լեզուներ են հայտնաբերել (լուսանկար)
67113.07.2026, 22:53
Վիրահատություն և անզգայացում 400 տարի առաջ. չինական դամբարանում ուշագրավ գաղտնիք է բացահայտվել
75513.07.2026, 03:19
Բրիտանացի երկրաբանի կողմից հայտնաբերված ոսկորը ճանաչվել է որպես Անտարկտիդայում հայտնաբերված դինոզավրի առաջին մնացորդը
49312.07.2026, 23:41
Ուրուգվայում հայտնաբերվել է ավելի քան 80 միլիոն տարի ապրած դինոզավրի նոր տեսակ (լուսանկար)
76512.07.2026, 20:39
Մարսի կեղևի խորքերում հայտնաբերվել են երկար և ճյուղավորված «մագմայի գետերի» հետքեր
49506.07.2026, 00:36
Գիտնականները վերստեղծել են 70 միլիոն տարի առաջ ապրած դինոզավրի բույնը (տեսանյութ)
80905.07.2026, 20:58
