Խորհրդարանն ընդունեց ուսման վարձավճարը եկամտային հարկով փոխհատուցելու նախագիծը
![]() Հունվարի 24-ին ԱԺ-ն նախորդ օրը քննարկած օրինագծերի մեծ մասն ընդունեց միաձայն: «Իմ քայլից» Սիսակ Գաբրիելյանի հեղինակած օրենսդրական փոփոխությունների փաթեթով առաջարկվում է կանոնակարգել շրջիկ առևտուրը: Նախագիծն ընդունվեց, դեմ քվեարկեց ԼՀԿ-ն: Անի Սամոնյանը դեմ քվեարկելը հիմնավորեց նրանով, որ օրինագծում հաշվի չեն առնվում բիզնեսի առանձնահատկությունները, բացի այդ՝ հայեցողական մեծ հնարավորություններ են ստեղծվում քաղաքապետարանի համար: Արդյունքում՝ շրջիկ առևտուրը կամ մենաշնորհ կդառնա, կամ՝ առհասարակ կվերանա: Ընդունվեց «Իմ քայլից» Լենա Նազարյանի հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Դրանով առաջարկվում է մի քանի փոփոխությունների միջոցով մեծացնել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը: 2-րդ ընթերցմամբ ընդունվեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից մշակված եկամտային հարկը որպես ուսման վարձավճարի փոխհատուցում ստանալու հնարավորություն ընձեռող օրենսդրական նախաձեռնությունը: Առաջարկվող արտոնությունը տարածվում է միայն առկա համակարգի մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում Կառավարության կողմից սահմանված մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող ուսանողների վրա: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
