Հայտնի է Ստամբուլի հայկական «Սանասարյան հան» շենքի ճակատագիրը
![]() 2019թ. Թուրքիայում վճռաբեկ դատարանը Ստամբուլում գտնվող հայկական «Սանասարյան հանի» (Սանասարյան տան) սեփականության իրավունքը պետությանը վերադարձնելու որոշում էր կայացրել: Այսպիսով, շենքն այսուհետև պատկանելու էր Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությանը, գրում է Ermenihaber.am-ը: Սակայն վերջին շրջանում թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ հայկական պատմական այդ շինությունը շուտով շահագործվելու է որպես 5 աստղանի հյուրանոց: Նշվում է, որ շենքի վերականգնման համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել մի կազմակերպություն, որը 35 տարով որպես հյուրանոց շահագործելու իրավունք է ստացել: Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ այս շենքում են հարցաքննվել և բռնաճնշումների ենթարկվել Հանրապետական Թուրքիայի քաղաքական կարկառուն ընդդիմադիր գործիչները, ինչպիսիք են 1960-70-ականների ձախակողմյան շարժման առաջնորդներից Դենիզ Գեզմիշը, թուրք գրող, երգիծաբան Ազիզ Նեսինը, թուրանական գործիչ համարվող Նիհալ Աթսըզը, կոմունիստ գրող Նազըմ Հիքմեթը, Վեդաթ Թյուրքալըն և ուրիշներ: Հիշեցնենք, որ «Սանասարյանի հանը» կառուցվել է Ստամբուլում 1881թ. Էրզրումցի հայ վաճառական և բարերար Մկրտիչ Սանսարյանի կողմից: Շենքը նպատակ է ունեցել Էրզրումում բացված նույնանուն դպրոցի համար եկամուտ ապահովել: Շենքի կառավարման իրավունքը հանձնվել է Սանասարյան հիմնադրամին, իսկ հիմնադրամի ղեկավարումը՝ Պոլսո հայոց պատրիարքին:Հանրապետական Թուրքիայի կողմից շենքի բռնազավթումից հետո 1930-ականների երկրորդ կեսին այն օգտագործվել է որպես Ստամբուլի ոստիկանության շենք, այնուհետև այստեղ է կենտրոնացել տնտեսական դատարանը: Դատական գործի առաջին փուլում Ստամբուլի թիվ 13 հիմնական դատարանը մերժել էր հայ համայնքին, ինչից հետո պատրիարքարանը դիմել էր վճռաբեկ դատարան ու շահել դատական գործը: Հիմնադրամների գլխավոր վարչության պահանջով, սակայն, դատական որոշումը բեկանվել էր և կրկին այն պատկանում էր Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությանը: |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
