«Մենք ոչ մի բան չենք քանդում, այլ միայն կառուցում ենք». Արայիկ Հարությունյանը՝ ԳԱԱ-ի լուծարման մասին
![]() Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագծով առաջարկվում է փոխել Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակը. այն կդադարի ունենալ պետական կարգավիճակ և կդառնա գիտնականների հասարակական միավորում։ ԳԱԱ-ի 34 ինստիտուտները և անձամբ ԳԱԱ նախագահը, սակայն, համաձայն չեն սրա հետ: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Factor TV-ի եթերում նշել է, որ տարբեր հանդիպումներ ունեցել է գիտնականների, այդ թվում՝ ինստիտուտների տնօրենների հետ. «Ոչ մի ապոկալիպտիկ բան չի լինելու, սահուն փոփոխություններ ենք իրականացնելու: Ուզում ենք, որ ակադեմիական ինստիտուտները շատ ավելի հզորանան, և հետազոտությունները բուհեր բերելու համար կապը բուհերի ու հետազոտական կենտրոնների հետ ավելի սերտ լինի...: Մենք ոչ մի բան չենք քանդում, այլ միայն կառուցում ենք։ Մենք ուզում ենք ունենալ լավագույն գիտությունը և լավագույն բարձրագույն կրթությունը՝ համաշխարհային մակարդակով։ Այն տեմպերով, որով կրթությունն ու գիտությունը Հայաստանում զարգացել են, մենք տեղ չենք հասնի»,- ասել է նախարարը: Հարցին, թե ի՞նչ է լինելու Ակադեմիայի նախագահության, բաժանմունքների հետ, Հարությունյանը պատասխանել է. «Դա քննարկելիք թեմա է, թե ինչ կարգավիճակ է լինելու, ԳԱԱ-ն իր նախագահությամբ չենք փակելու։ Սա նշանակում է ֆինանսավորման կարգի փոփոխություն»: Մանրամասները՝ տեսանյութում: |

Գիտնականները քրիստոնեական արվեստի պատմության մեջ նմանը չունեցող բյուզանդական արտեֆակտ են հայտնաբերել
48517.08.2026, 00:30
Նեպտունի արբանյակների վրա հայտնաբերվել են հին տիեզերական աղետի հետքեր
89016.08.2026, 19:42
Հնագետները հայտնաբերել են թաղման արժեքավոր պարագաներով լի 5000 տարվա վաղեմության դամբարան
43016.08.2026, 17:40
Մեքսիկայում հայտնաբերել են քարանձավ՝ նախակոլումբոսյան ժամանակաշրջանի ծիսական խեցեղենի պահոցով
40316.08.2026, 00:40
«Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում»․ Լևոն Ազիզյան
20015.08.2026, 15:30
«Բևեռային սառույցները չեն կարողանա վերականգնվել դեռ հարյուրավոր տարիներ»․ Լևոն Ազիզյան
19111.08.2026, 20:18
