«Մասնավոր մանկապարտեզներում լուրջ կարգավորումների խնդիր ունենք». Արայիկ Հարությունյան
![]() ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններին՝ մատնանշելով մասնավոր մանկապարտեզներում կարգավորումների հարցը. «Մասնավոր մանկապարտեզներում լուրջ կարգավորումների խնդիր ունենք: Հաճախ մենք չենք հասկանում ինչ տիպի կրթական ծառայություն են մատուցում այդ հաստատությունները և այս օրենքը թույլ է տալու մեզ դա իրականացնել»,- ասաց նախարարը՝ նշելով հաջորդ խնդիրը. «Դա որակի ապահովումն է. մենք այսօր չունենք մեխանիզմ, որով կրթական ծառայությունների որակը չափենք»: Պատասխանելով մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրելու հարցին, Ա. Հարությունյանը պատասխանեց, որ դա վատ պրակտիկա է. «Դա ես ուսումնասիրել եմ, երբ Երևանի ավագանու անդամ էի: Մեկ-երկու մանկապարտեզի դեպքում եղան խնդիրներ և ես գիտեմ, որ կարգավորումներն, ըստ էության, դա թույլ չեն տալիս, որովհետև երեխան չպետք է անընդհատ լինի կամեռաների հսկողության տակ. դա առնվազն հոգեբանական խնդիրներ է առաջացնում»,- ասաց նա: Նախարարի խոսքով՝ այսօր գործող մանկապարտեզների մեծ մասը 3-6 տարեկանների համար են նախատեսված, կան նաև 2-6 տարեկանների համար, որոնց թիվը մեծ չէ. «Առաջնահերթություններից մեկն էլ այն է, որ դրանց թիվը գնալով մեծացնենք»,- ասաց ԿԳՄՍ նախարարը: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
