Ավստրալիայում կոչնչացնեն շուրջ 10 հազար վայրի ուղտ
![]() Հարավային Ավստրալիա նահանգում հայտարարվել է վայրի ուղտերի որս: Իշխանությունները բացատրել են, որ դա հարկադրված քայլ է, քանի որ ուղտերը չափազանց շատ խմելու ջուր են սպառում, ինչն այժմ մայրցամաքում ոսկու գին ունի: Հիշեցնենք, որ երկրում շարունակում են մոլեգնել անտառային աղետալի հրդեհները: Կրակի ճիրաններում զոհվում են միլիոնավոր կենդանիներ: Բացի խմելու ջրի մեծաքանակ սպառումից, վայրի ուղտերը խնդիրներ են առաջացնում նաև տեղաբնիկների համար՝ ջրի փնտրտուքներով ներխուժելով նրանց բնակավայրեր և ավիրածություններ անելով: Ուղտերի ոչնչացման օպերացիան կտևի 5 օր և կիրականացվի ուղղաթիռից: Հնարավորության դեպքում նրանց լեշերը կայրեն ու կթաղվեն հողի մեջ: Ուղտերն առաջին անգամ Ավստրալիա են բերվել 19-րդ դարի կեսերին: Այս քչապահանջ «անապատի նավերը» պետք է յուրացնեին հսկայածավալ անապատային տարածքները: Սակայն այդ ժամանակից ի վեր ուղտերի գլխաքանակն անցել է միլիոնից և գլխացավանք դարձել ավստրալացիների համար: Վայրիացած կենդանիները ոչնչացնում են մշակատարածքները, ավերածություններ անում գյուղերում: Ամեն 9 տարին մեկ այս կենդանիների պոպուլյացիան կրկնապատկվում է, ուստի նրանց ոչնչացման օպերացիան իշխանությունները համարում են հարկադրված քայլ:
![]() ![]() |

8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
21703.11.2026, 21:48
«Ասում ես՝ նոր հանքեր մի բացեք, ասում են՝ չբացենք, որ հետո հանձնեն, իրենք բացե՞ն». Անի Խաչատրյան
18203.11.2026, 00:36
«Ամուլսարի ընդերքում կառուցած Որոտան-Արփա թունելի ջրի որակը գնահատվել է անբավարար». Լևոն Գալստյան
23302.11.2026, 02:06
SS United States նավը միտումնավոր կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ
76402.11.2026, 00:19
«Սիբիրում անսովոր ցուրտ է». Լևոն Ազիզյան (տեսանյութ)
22201.11.2026, 16:30
Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
71720.10.2026, 20:13


