Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.

«Քիչ առաջ ավարտվեց ինձ մոտ հրավիրված խորհրդակցությունը. իրավիճակն անհանգստացնող է». Նիկոլ Փաշինյան

675
Չորեքշաբթի, 08 հունվարի, 2020 թ., 13:00
«Քիչ առաջ ավարտվեց ինձ մոտ հրավիրված խորհրդակցությունը. իրավիճակն անհանգստացնող է». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ ավարտվեց ինձ մոտ հրավիրված խորհրդակցությունը, որտեղ քննարկեցինք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և դեռևս ուրբաթ օրը այդ կապակցությամբ իմ տված հանձնարարականների կատարման ընթացքը:

Իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհանգստացնող է: Մեր դիրքորոշումը մնում է նույնը. Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ, Հայաստանը չի ներքաշվի հակաամերիկյան գործողությունների մեջ և մեր հույսն ու կոչն է մեզ համար բարեկամական Իրանին ու ԱՄՆ-ին՝ անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար»: