«Անտիֆեյք»-ի պատասխանը՝ ԿԳՄՍ նախարարությանը
![]() AntiFake.am-ը մամլո հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Հունվարի 6-ին, ժամը 16:00-ի սահմաններում AntiFake.am-ը նյութ է հրապարակել, որ ՀՀ ԿԳՄՍՆ-ում «պարգևավճարները կազմել են 1.774.225.600 դրամ»: Սակայն հրապարակման մեջ տեղի է ունեցել անճշտություն, որի վերաբերյալ հունվարի 7-ին, ժամը 16:00-ի սահմաններում AntiFake.am-ը հրապարակել է պարզաբանում: «ԿԳՄՍ նախարարության պատասխան նամակում նշված է, որ նախարարության ընդհանուր աշխատավարձային ֆոնդն է կազմում 1.774.225.600 դրամ, որից էլ կատարվել են համապատասխան պարգևավճարային հատկացումները»: Հրապարակման մեջ տեղ գտած անճշտության վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, առանց AntiFake.am-ին ծանուցելու և հերքում պահանջելու, նախ հրապարակում է արել իր ֆեյսբուքյան էջում, ապա AntiFake.am-ի վերաբերյալ ոչ պատշաճ և իրականությանը չհամապատասխանող որակումներ և գնահատականներ պարունակող մամլո հաղորդագրություն ուղարկել լրատվականներին, որը նույնպես հրապարակվել է նախարարության ֆեյսբուքյան էջում: AntiFake.am-ը հետևողական է իր հետևորդներին ճշգրիտ և ստուգված տեղեկատվություն ներկայացնելու հարցում, սակայն աշխատանքի ընթացքում չեն բացառվում նաև անճշտությունները, որոնց պարագայում AntiFake.am-ի խմբագրությունը պատրաստ է ստանձնել պատասխանատվություն և հայցել իր ընթերցողների ներողամտությունը, ինչն արել է այս պարագայում: Ուստի՝ կոչ ենք անում ԿԳՄՍ նախարարությանը զերծ մնալ AntiFake.am-ի հեղինակությունն ու գործարար համբավը արատավորող սուբյեկտիվ որակումներ և գնահատականներ տարածելուց, լրատվականների հետ հարաբերություններում դրսևորել զսպվածություն, անճշտությունների պարագայում առաջնորդվել «Զանգվածային լրատվության միջոցների» մասին ՀՀ օրենքով նախատեսված ընթացակարգերով, ինչպես նաև բարեխղճության, խոսքի և մամուլի ազատությունը հարգելու սկզբունքներով»: |

Քոլեջի աշակերտները դպրոց են գնացել ատրճանակով ու դանակով
174Երեկ, 20:36
«Ֆիզիկայի ուսուցիչնե՛ր, ես չեմ հիշում, որ պետությունը կործանողի դեմ մի բառ ասեիք». Աղասի Միքայելյան
249Երեկ, 19:12
«Գեղասար գյուղի դպրոցը և շատ այլ դպրոցներ ՔՊ-ն է փակում՝ գյուղերը դատարկելու նպատակով». Գառնիկ Դավթյան
171Երեկ, 18:42
«Իշխանություններն ուզում են փակել Գեղասար գյուղի դպրոցը»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
21021.11.2026, 16:12
«Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները»․ Սոֆյա Հովսեփյան
17821.11.2026, 11:00
«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
18618.11.2026, 14:24
