«Ինչպե՞ս բացատրենք, որ իր սիրելի «Լիդիան»-ը մետաղական հանքարդյունաբերությամբ չի հասցրել զբաղվել ՀՀ-ում». Լ. Գալստյան
![]() Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Իմ քայլը» դաշինքի պատգամավոր և նույնիսկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ դառած, 2005-2018թթ․«168 ժամ» թերթի և 168.am կայքի տնտեսական մեկնաբան և տնտեսական խմբագիր աշխատած, 2015թ-ին ստեղծված B4B.am տեղեկատվական-վերլուծական հարթակի հիմնադիրին ինչպե՞ս բացատրենք, որ ի տարբերություն մյուս հանքահենների և տասնյակ տարիներ շահագործվող հանքերի՝ իր սիրելի և իր կողմից տարիներ շարունակ գովաբանված «Լիդիան»-ը մետաղական հանքարդյունաբերությամբ չի հասցրել զբաղվել ոչ Հայաստանում և ոչ էլ մեկ այլ երկրում, իսկ Ամուլսարում էլ հանք ընդհանրապես չի շահագործվել և չի էլ շահագործվելու։ Մի հատված «Հետք»-ի հրապարակած հարցազրույցից. -Ոչ շահագործման գաղափարին եմ կողմ, ոչ հանքի փակման գաղափարին, ես կողմ եմ, որ օրինական լուծում լինի: Եթե վստահ ենք, որ հանքի շահագործումը Հայաստանի օրենսդրությանը, բնապահպանական նորմերին հակասում է, հանքը չպիտի շահագործվի, եթե չի հակասում, այն պետք է շահագործվի: Եվ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած որոշում՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային բոլոր ատյաններում պաշտպանելու: Եվ երկրորդ՝ շատ կարևոր է, որ մոտեցումը լինի համաչափ, այսինքն՝ այնպես չլինի, որ մենք ֆիքսվել ենք միայն մեկ մետաղական հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերության վրա, որովհետև Հայաստանում էլի հանքարդյունաբերական ընկերություններ կան, որոնց գործունեության վերաբերյալ, մեղմ ասած, կասկածներ կան: Կառավարության դիրքորոշումն այն է, որ բոլորի նկատմամբ հավասար խստացման պահանջներ լինեն»: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
