Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

#PwC-ն կանխատեսում է համաշխարհային տնտեսության աճի դանդաղեցում

858
Երեքշաբթի, 07 հունվարի, 2020 թ., 14:40
#PwC-ն կանխատեսում է համաշխարհային տնտեսության աճի դանդաղեցում

2020 թվականին համաշխարհային տնտեսությանը սպասվում է «սլոուբալիզացիա» (Slowbalisation)՝ աճի դանդաղեցում: Նման կանխատեսում է արել PricewaterhouseCoopers (PwC) աուդիտորական և խորհրդատվական գործակալությունը: Այդ մասին գրում է РБК կայքը:

Ըստ մասնագետների՝ այս տարի համաշխարհային տնտեսությունը կաճի 3,4%-ով՝ համաձայն գնողունակության պարիտետի: Ընդ որում՝ XXI դարում այս ցուցանիշի միջին տարեկան արժեքը կազմելու է 3,8%: Համաշխարհային առևտրի աճի դանդաղեցման և շարունակական լարվածության ֆոնին ի հայտ կգան «դժվարություններ գլոբալ մատակարարման ցանցերի և հետագա տնտեսական ինտեգրման հարցերում՝ ամբողջ աշխարհում»,- նշում է PwC-ն:

Փորձագետները համաշխարհային առևտրի համար «լավատեսության աղբյուր» են դիտարկում սպասարկման ոլորտը: Սպասվում է, որ այս տարի աշխարհում սպասարկման ծառայությունները կկազմեն 7 տրիլիոն դոլար՝ միաժամանակ պահպանելով Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի գերիշխող դիրքերը:

«Մենք պետք է հստակ հասկանանք՝ կա տնտեսական աճի գլոբալ դանդաղեցում, որը բնութագրվում է շարունակական ինտեգրման և տնտեսական զարգացմամբ, բայց դանդաղ տեմպերով՝ միջինից ցածր մակարդակով»,- նշում է PwC-ի ավագ տնտեսագետ Բարեթ Կուպելյանը:
PwC-ն նաև կանխատեսում է աշխատատեղերի համատարած աճ՝ «անհավասար բաշխմամբ»: Ակնկալվում է, որ G7 երկրները 2 միլիոնով կավելացնեն աշխատատեղերի քանակը, և Աշխատանքի միջազգային կազմակերպության (անգլ.՝ International Labour Organization) կանխատեսումների համաձայն՝ ևս 8 միլիոն թափուր աշխատատեղեր կհայտնվեն զարգացող տնտեսություններ ունեցող 7 խոշոր երկրներում: