Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Հուսով եմ՝ Արայիկ Հարությունյանը կանդրադառնա այս հարցին». Ռուբիկ Ղահրաման Մոնասյան

369
Կիրակի, 05 հունվարի, 2020 թ., 01:20
«Հուսով եմ՝ Արայիկ Հարությունյանը կանդրադառնա այս հարցին». Ռուբիկ Ղահրաման Մոնասյան

«Իրանահայեր» կայքի գլխավոր խմբագիր Ռուբիկ Ղահրաման Մոնասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետք է օրենքով արգելել գիտական հաստատությունների (կամ գիտական հաստատության ինչ-որ ծրագրի) ֆինանսավորումն այլ պետության կամ այլ պետության դեսպանատան կողմից։ Երբ գիտական կառույցը կապվում է ինչ-որ պետության (դեսպանության կամ...) տուժում է միայն գիտությունը։
Ցավով պետք է արձանագրեմ , որ այսօր արևելագիտության
(կամ իրանագիտության) հիմնական խոչընդոտներից կարելի է համարել այս երևույթը։ Վերջին օրերին Իրանի մասին լսում ենք այն, ինչ կլսի ցանկացած իրանցի Իրանի պետական օղակներից, մինչդեռ ճշգրիտ կարծիք կազմելու համար անհրաժեշտ է ներկայացնել/ուսումնասիրել մի քանի դիտանկյուն/տեսակետ։
Հուսով եմ՝ 2020-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, կանդրադառնա այս հարցին»։