Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«ՀՀ-ն կարող է դառնալ տարանցիկ ճանապարհ էլեկտրաէներգիա տեղափոխելու համար». Սուրեն Պապիկյան

475
Երեքշաբթի, 31 դեկտեմբերի, 2019 թ., 00:35
«ՀՀ-ն կարող է դառնալ տարանցիկ ճանապարհ էլեկտրաէներգիա տեղափոխելու համար». Սուրեն Պապիկյան

«Ազատություն» ռ/կ-ի եթերում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ 2020 թվականը բավական հագեցած տարի է լինելու. «Հիմք ենք դնում նոր աղբավայրի կառուցման՝ Կոտայք-Գեղարքունիք՝ ժամանակակից միջազգային ստանդարտներին համապատասխան, 2 մարզերի բոլոր համայնքներից հավաքված աղբն է տեղափոխվելու այնտեղ»,- ասել է նա:

Նախարարը հայտնել է, որ կարևոր ուղղություններ կան էներգետիկայի ոլորտում. շարունակվելու է դեպի Իրան 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցումը, և իրանական կողմի համոզմամբ՝ հաջորդ տարվա վերջում այն կավարտվի ու շահագործման կհանձնվի: Բացի այդ, 2020-ին մեկնարկում է Հայաստան-Վրաստան էլեկտրագծի կառուցումը իր 2 ենթակայանով և մեկ փոխակերպիչ կայանով. «Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է դառնալ տարանցիկ ճանապարհ էլեկտրաէներգիա տեղափոխելու համար», - նշել է Պապիկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«ՀՀ-ն կարող է դառնալ տարանցիկ ճանապարհ էլեկտրաէներգիա տեղափոխելու համար». Սուրեն Պապիկյան