Թովմաս Գրիգորյանը ձայնագրություննե՞ր ունի. ՀՖՖ նախագահի ընտրության հետքերով. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ»-ը գրում է․ «Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անցան թեժ մթնոլորտում: Արտահերթ ժողովի պատվիրակների կողմից ՀՖՖ նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը. նրա օգտին քվեարկել էր 13 պատվիրակ, Թովմաս Գրիգորյանի օգտին՝ 7, իսկ 3 քվեաթերթիկ էլ անվավեր էր ճանաչվել: ՀՖՖ նախագահի ընտրությունները հարթ չանցան, դրանից առաջ էլ արդեն իսկ բարձրաձայնվում էին առկա ճնշումների մասին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ ևս՝ Արմեն Մելիքբեկյանի ընտրվելուց հետո, պատվիրակներն ու ներկաներն իրար մեջ կրկին խոսում էին այդ ճնշումներից: Ավելին, պարտված թեկնածու Թովմաս Գրիգորյանը համապատասխան ձայնագրություններ ունի, ըստ որոնց՝ զանգահարել են կազմակերպությունների ղեկավարներին, հրահանգներ տվել: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գրիգորյանը հայտնեց, թե դեռ որոշում չունի իրավապահներին դիմելու մասով. այս պահին նրանք քննարկում են ընտրությունների արդյունքներն ամբողջովին անվավեր ճանաչելու եւ բողոքարկելու տարբերակը: Նրանք վերջնական որոշման կհանգեն այսօր»: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
