«Շատ ծանր բեռ է վերցրել իր ուսերին». Սուրեն Սահակյան
![]() «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2002-2018. այ էսքան երկարուձիգ 16 տարի ֆուտբոլի հայկական ֆեդերացիան անփոփոխ գլխավորել ա էդ աթոռին կարգված, եռակցված մեկը։ Հիմա արդեն էդ պաշտոնին հավակնում էին երկուսը ու վերջին շրջանում կատաղի մրցակցային պայքար էր ընթանում։ Ճիշտ ա, ինչպես քաղաքական ընտրություններում, էս մրցավազքի մեջ էլ, խոշոր հաշվով, բացակայում էր ֆուտբոլը, դրա ապագայի մասին էական խոսակցությունները։ Բայց մրցակցություն կար։ Վաղն ավելի լավ կլինի։ Մենք ամեն ինչ պետք ա անենք, որ ավելի լավ լինի։ Եթե ես ընտրելու իրավունք ունենայի, իմ ձայնն Արմեն Մելիքբեկյանինն էր լինելու։ Բայց նրա ընտրությամբ շատ ուրախանալու, նրան շնորհավորելու առիթ առանձնապես չեմ տեսնում։ Նախընտրական շրջանի աղբը տեսնելով՝ կարելի ա կանխատեսել, որ նրա համար շատ բարդ ա լինելու էդ միջավայրում հաջողության հասնել։ Շատ ծանր բեռ ա վերցրել իր ուսերին ու անշնորհակալ մեծ աշխատանք պետք ա կատարի։ Դրա համար համբերություն, ուժ ու եռանդ եմ մաղթում նրան։ Բերեք խիստ չդատենք ապագայում»։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
