«Գիտությունը 12 տարի հողին հանձնող Սամվել Հարությունյանն ազատվում է պաշտոնից». Դանիել Իոաննիսյան
![]() «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի գիտությունը 12 տարի շարունակ հողին հանձնող Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն ազատվում է պաշտոնից: Հույս ունեմ, որ սրանով վերջ կդրվի Գիտության կոմիտեում առկա կոռուպցիոն սխեմաներին և կսկսվի Հայաստանում գիտության ռեանիմացիայի պրոցեսը: Սամվել Հարությունյանի գործունեությունից հետո միարժեք չի, որ գիտությունը հնարավոր կլինի փրկել: Գիտության ոլորտում չպիտի լինեն ատկատներ, հովանավորչություն, պետական միջոցների ինքնահատկացումներ և խաղաղ մաֆիայի հասնող փողի վրա նստած խմբավորումներ: Միանգամից ասեմ, որ ապուշ (կամ ստախոս) են բոլոր նրանք, ովքեր մտածում են, որ ես փորձում եմ այդ պաշտոնում առաջ տանեմ հորս՝ Արա Իոաննիսյանի թեկնածությունը: Հայրս Հայաստանի ամենաբարձր հղումնայնությամբ (H-index) տեսաբան ֆիզիկոսներից է, բայց բացարձակ տեղյակ չի վարչարարությունից ու հանրային կառավարումից»: |

Գիտնականները քրիստոնեական արվեստի պատմության մեջ նմանը չունեցող բյուզանդական արտեֆակտ են հայտնաբերել
48517.08.2026, 00:30
Նեպտունի արբանյակների վրա հայտնաբերվել են հին տիեզերական աղետի հետքեր
89016.08.2026, 19:42
Հնագետները հայտնաբերել են թաղման արժեքավոր պարագաներով լի 5000 տարվա վաղեմության դամբարան
43016.08.2026, 17:40
Մեքսիկայում հայտնաբերել են քարանձավ՝ նախակոլումբոսյան ժամանակաշրջանի ծիսական խեցեղենի պահոցով
40316.08.2026, 00:40
«Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում»․ Լևոն Ազիզյան
20015.08.2026, 15:30
«Բևեռային սառույցները չեն կարողանա վերականգնվել դեռ հարյուրավոր տարիներ»․ Լևոն Ազիզյան
19111.08.2026, 20:18
