«Հայկական ֆուտբոլին փառք է բերելու հայ ֆուտբոլիստը». Սուրեն Աբրահամյան
![]() «Հայկական ֆուտբոլին փառք է բերելու հայ ֆուտբոլիստը: Ինչ կարգի մոդել ուզում է լինի ֆուտբոլի զարգացման՝ ճապոնական, իսպանական, իտալական, եթե դա մեր հոգեկերտվածքի, մեր եսի միջով չի անցնում, սաղմնային վիճակում վերանալու է: Առաջին հերթին պետք է ֆուտբոլային ընտանիքի գաղափարը ստեղծենք: Մթնոլորտ չփոխվեց, 100 հատ Կոլինա բերեք, մեկ է՝ հայհոյելու են մրցավարներին». դեկտեմբերի 23-ին ՀՖՖ նախագահի ընտրություններից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց 1998թ. հունիս 7-ից մինչև 2002թ. հունիսը որպես ՀՖՖ նախագահ պաշտոնավարած Սուրեն Աբրահամյանը: Նա խուսափեց բացահայտել, թե ինքն ում է նախապատվություն տվել, միայն ցանկություն հայտնեց, որ ֆուտբոլը զարգանա, և «մեր բազմաչարչար» ժողովուրդն ուրախանա: Մի պատմություն հիշեց ՖԻՖԱ-ի ընտրություններից: Թեկնածուներ էին Լենարտ Յուհանսոնն ու Զեպ Բլատերը: Առաջինը մեծ ներդրումներ էր արել ֆուտբոլում՝ ակնկալելով, որ նախագհի ընտրության ժամանակ ձայներ կստանա: Նույն օրը Փարիզի «Մերիդաին» հյուրանոցում Քաթարի շեյխն ամեն ձայնի համար վճարեց 50 հազար ԱՄՆ դոլար: Թեկնածուները 2-րդ փուլ անցան: Ինքը՝ Ս.Աբրահամյանը որպես ՀՀ պատվիրակ քվեարկել է Յուհանսոնի օգտին, սակայն խառնաշփոթի մեջ քվեաթերթիկը դրել է գրպանում: Գրպանում եղած այդ քվերաթերթիկի շնորհիվ կարողացել է ապացուցել Թուրքիայի պատվիրակի կողմից առաջ քաշված այն պնդումը, թե ինքը դավաճանել է Յոհանսոնին: Արդյունքում՝ այդ 1 քվեաթերթիկի շնորհիվ ձեռք է բերել Հանրապետական մարզադաշտի շինարարության, լուսավորության համար անհրաժեշտ գումարը: Նա նկատեց, որ «հանպատրաստից թիմին» գնահատական տալու համար դեռ վաղ է: Դիտարկմանը, թե ինքն ինչու իր թեկնածությունը չի առաջադրել, ասաց. «Խելոք լինեի, կդնեի»: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
