ՀՖՖ նախագահի ընտրության քվեարկությունն սկսվել է
![]() «ՀՀ-ում ֆուտբոլային համակարգը բավականին ծանր վիճակում էր: Խոսքն անձանց մասին չէ: Հիմա երկիրը փոխվել է, և համակարգը պետք է փոխվի, նախկին համակարգը պետք է հեռանա». դեկտեմբերի 23-ին ՀՖՖ արտահերթ ժողովում հայտարարեց ՀՖՖ նախագահի թեկնածու Արմեն Մելիքբեկյանը: Նա նշեց, որ ՀՖՖ նախագահի պաշտոնին է հավակնում առանց անձնական շահագրգռություն ունենալու: Իր միակ շահը ՀՀ-ում ֆուտբոլը զարգացնելն է: Նշելով, որ ինքը ևս նախկինում աշխատել է ՀՖՖ-ում, Ա. Մելիքբեկյանն ընդգծեց, որ հնարավորության սահմաններում հակազդել է համակարգին: Մյուս թեկնածուն՝ Թովմաս Գրիգորյանը, դիմելով ժողովի մասնակիցներին, խնդրեց քվեախցիկին մոտենալիս ընտրություն կատարել խղճով: «Պետք է ելույթս նվիրված լիներ ֆուտբոլային տեսլականին, սակայն մյուս թեկնածուն և իր թիմը կեղծ օրակարգ ձևավորեցին: Սլաքներն ուղղել են դեպի քաղաքական դաշտ: Ամեն ինչ փոխվել է, օրեցօր փոփոխվում է իրավիճակը: Բացառիկ հնարավորություն կար՝ լինելու այս հրաշալի խաղի տերը, բայց եղավ այն, ինչ եղավ: Խնդրում եմ՝ մոտենալով քվեատուփին՝ կատարել խղճով ընտրություն: Շնորհակալ եմ իմ կողքին կանգնած բոլոր մարդկանց: Կյանքը շարունակվելու է: Բոլորիդ աչքերին եմ նայում, եկեք միասին ֆուտբոլը փրկենք: Բարձրագույն խմբի գրեթե բոլոր թիմերն ինձ հետ են: Մենք մի ընտանիքի պես կաշխատենք»,- ասաց Թովմաս Գրիգորյանը։ Քվեարկությունն սկսվել է: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
