Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Էդ «սովետական կրթական քաղքենիությունը» թարգել ա պետք». Հակոբ Բադալյան

420
Կիրակի, 22 դեկտեմբերի, 2019 թ., 03:05
«Էդ «սովետական կրթական քաղքենիությունը» թարգել ա պետք». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էն, որ մեր կրթական համակարգը լավ վիճակում չի ու կարիք ունի լուրջ ռեֆորմացիայի, երևի որևէ մեկը չի վիճարկում: Բայց դե որ չեն սկսում խոսել՝ թե բա երեխքը գիտեն՝ Նապոլեոնը տորթ ա, իսկ Դեմիրճյանը՝ փողոց, վա՜յ-վա՜յ էս ինչ վիճակ ա: Էդ «սովետական կրթական քաղքենիությունը» թարգել ա պետք էլի: Հա, մի երեք, մի տասը երեխա, մի հիսուն, հարյուր երեխա էլ կարող ա չիմանա, թե Նապոլեոնը կամ Դեմիրճյանը ով են: Որ գնաք, ասենք, որևէ զարգացած կրթական համակարգով երկիր ու հարցախույզ անեք, կարող ա էդ կարգի «չիմացողները» ավելի շատ լինեն: Է՞դ ա լավ կամ վատ կրթական համակարգի չափանիշը»: