«Դրսի խաղերին Մելիքբեկյանը «վոյաժների» է տարել իր զոքանչին և աներոջը». Սուրեն Բաղդասարյան
![]() Սպորտային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է ՀՖՖ նախագահի գալիք ընտրություններին. «Աննախադեպ թեժ պայքար է ծավալվել: Նույնիսկ քաղաքական ընտրությունների ժամանակ այսպիսի քարոզարշավ չէր ընթանում, իրավիճակը շատ պայթյունավտանգ է: Հնարավոր է, որ համաժողովը ձախողվի: Թեկնածուների առումով ես դուրս եմ եկել պայքարի Արմեն Մելիքբեկյանի և Արմեն Նիկողոսյանի դեմ: Նրանք չպետք է լինեն ղեկավար կազմում: Նրանք քավոր-սանիկ իրավիճակ են ստեղծել ՀՖՖ-ում»,- ասել է նա: Բաղդասարյանի խոսքով՝ ամենահարմար թեկնածուն Թովմաս Գրիգորյանն է: «Ֆուտբոլում խնդիրն այն է, որ քավոր-սանիկ, ախպերական հարաբերություններ կան: Մելիքբեկյանն իր շրջապատն է տեղավորել ֆեդերացիայում: Մարդիկ խոսում են, որ դրսի խաղերին Մելիքբեկյանը տարել է իր զոքանչին և աներոջը»,-ասել է սպորտային մեկնաբանը: Ճշտող հարցին, թե «վոյաժների՞» է տարել, Բաղդասարյանն ասել է. «Այո, բա էլ ի՞նչ, աներն ու զոքանչը ֆուտբոլի խոշոր մասնագետնե՞ր էին»: Մանրամասն՝ տեսանյութում: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
