«Ռուբեն Հայրապետյանը սատարում է Թովմաս Գրիգորյանին». Արմեն Մելիքբեկյան
![]() ՀՖՖ նախագահի թեկնածու Արմեն Մելիքբեկյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է իր հասցեին հնչած մեղադրանքներին, մասնավորապես, որ ինքը խախտումով է դարձել ՀՖՖ առաջին փոխնախագահ: Ռուբեն Հայրապետյանն էլ իր հեթրին ասել է, որ Արթուր Վանեցյանը պետք է իր տեղակալներին ընտրեր համաժողովի միջոցով, բայց տեղակալների նշանակումը եղել է գործկոմի միջոցով: «Սադրանք է, բոլորը մեղադրում են, որ չխոսեմ ֆուտբոլից: Այդ հարցը սկզբում բարձրաձայնել է Լուսինե Բակումյանը, որը ՀՖՖ նախկին իրավաբանն էր, և այն ժողովը, որտեղ ես ընտրվել եմ, կազմակերպել էր ՀՖՖ նախկին աշխատակազմը: Այսինքն՝ այդ իրավաբանն է այդ համաժողովը կազմակերպել: Այո, մինչ կանոնադրության փոփոխությունները պարտադիր էր, որ պետք է ընտրեր ժողովն առաջին փոխնախագահին, բայց ժողովը դա չի արել, օրակարգում մտցված չի եղել, կոպիտ սխալ է, որը գործել է իրավաբանը: Նույն կանոնադրության մեջ կա կետ, որ որևէ պաշտոն, եթե թափուր է մնում, ապա դա լրացնում է գործկոմը մինչև հաջորդ ժողովը»,- ասել է Մելիքբեկյանը: Նրա խոսքով՝ իր առաջադրումը վերջին պահին է եղել. «Խիստ անհրաժեշտությունն այն էր, որ այն ՀԿ-ները, որոնք գալու են և ինձ ձայն տան՝ չգտնեն այլ թեկնածու: Թովմաս Գրիգորյանն այդ հին մոդելի ներկայացուցիչներից է: Ռուբեն Հայրապետյանը սատարում է Թովմաս Գրիգորյանին: Իմ և Թովմաս Գրիգորյանի միջև կան հարցեր, որոնք նույն կերպ չենք պատկերացնում, և դա փաստ է: Այո, նա ուղիղ կապված է «Լոռի» ակումբի հետ: Ես ՀՖՖ նախագահի ղեկավարման ժամկետը կրճատելու եմ: Երեքից, առաջարկելու եմ դարձնել երկու շրջան»,- ասել է Մելիքբեկյաը: Մանրամասները՝ տեսանյութում: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
