«Մելիքբեկյանը չարիք է երկրի համար». Ռուբեն Հայրապետյան
![]() ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը 168 TV-ի եթերում անդրադարձել է ՀՖՖ նախագահի թեկնածու Արմեն Մելիքբեկյանին. «Իմ ճակատագրական սխալներն են եղել, որ ես Նիկողոսյան Արմենին և Մելիքբեկյան Արմենին ընդունել եմ աշխատանքի: Ֆուտբոլային հանրությունը կարա ինձ էսօր մեղադրի: Իրենք միշտ երազել են Ֆեդերացիայի նախագահին մոտիկից տեսնել ու էսօր հլը տեսեք՝ ինչեր են հավակնում»,-ասել է նա: Ֆեդերացիայի նախկին նախագահը եթերի ընթացքում դեպք է հիշել կապված Մելիքբեկյանի հետ. «Մելիքբեկյան Արմենը պատանեկան հավաքի հետ մեկնել էր Իսպանիա, ով որ խումբը ղեկավարում ա, նրան մենք տալիս ենք քարտ, որ անհրաժեշտության դեպքում անի համապատասխան ծախսեր: Իսպանիայից վերադառնալուց հետո Մելիքբեկյանը հայտարարեց, որ իր քարտը գողացել են և բոլոր փողերը քաշել են: Էդ գումարը ես անձամբ փակել եմ, ու ասել եմ՝ ռադդ քաշի, գնա: Ես՝ ինքս գիտեմ, թե Մելիքբեկյանն ով ա: Ինքը մոռանում ա, որ Վանեցյանի ընտրության ժամանակ երբ ինքը գործկողմի անդամ էր ընտրվում, նույնիսկ կոշիկի տակ չուներ: Կոշիկի տակը պոկվեց, վեկալեց, դրեց գրպանը, գնաց...: Բոլորը հայտարարում են, որ նա իրավունք չունի թեկնածություն դնելու: Երկրպագուները ո՞նց չեն հասկանում, որ Մելիքբեկյանը չարիք է երկրի համար»,-ասել է Հայրապետյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
