Ի՞նչ է կատարվում ֆուտբոլի ֆեդերացիայում․ «Ժողովուրդ»
![]() «Դեկտեմբերի 23-ին կկայանան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի, ապա նաև ՀՖՖ նախագահի ընտրությունները: Ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար կպայքարի 3 թեկնածու՝ Արմեն Մելիքբեկյանը, Թովմաս Գրիգորյանը և Խորեն Հովհաննիսյանը: «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցով զրուցել է «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի հետ, որը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կողմից առաջադրվել է որպես ՀՖՖ գործկոմի անդամի թեկնածու: Անդրեասյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում չի տեսնում առաջադրված թեկնածուներից և ոչ մեկի: «Առաջադրված թեկնածուներից ու ոչ ոք չի կարող օգուտ տալ հայկական ֆուտբոլին: Կարծում եմ՝ պետության ղեկավարը պետք է փնտրի և գտնի նրան, ով կարող է աշխատել: Խորեն Հովհաննիսյանի մասով ոչինչ անգամ լսել չեմ ցանկանում, որովհետև հենց նա է քանդել հայկական ֆուտբոլը, իսկ մյուս թեկնածուներին նույնիսկ չեմ էլ ճանաչում և չգիտեմ, թե ինչ կապ ունեն ֆուտբոլի հետ»,- նշեց նա»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
