Գրենլանդիան 7 անգամ ավելի արագ է հալվում, քան 20 տարի առաջ
![]() 1992-ից մինչև 2018-ը Գրենլանդիայում սառույցի հալման արագությունը յոթ անգամ մեծացել է, հետևաբար, մինչև 21-րդ դարի վերջը կղզուց հալած ջուրը կարող է հանգեցնել Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման՝ 7 սանտիմետրով: Այսպիսի եզրակացության է հանգել Բևեռագետների միջազգային խումբը, որի ուսումնասիրությունը հրապարակվել է «Nature» գիտական ամսագրում: Գրենլանդիայի սառույցների հալման մակարդակը որոշելու համար միջազգային 50 կազմակերպությունների 89 գիտնականներ վերլուծել են 30 տարվա արբանյակներից արված լուսանկարները և համեմատել կղզու ափամերձ հատվածում տեղի ունեցած փոփոխությունները: Այսպիսով, նրանք պարզել են, որ 1992-ից ի վեր Գրենլանդիան կորցրել է 3,8 տրիլիոն տոննա սառույց, ինչը համապատասխանում է ծովի մակարդակի 10,6 մմ բարձրացմանը: Եթե 1990-ականների սկզբին ջրի մակարդակի բարձրացման մոտ 1 միլիմետրը համապատասխանում էր սառույցի հալմանը, ապա այժմ այդ ցուցանիշը 7 միլիմետր է, այսինքն՝ Գրենլանդիան այժմ 7 անգամ ավելի արագ է հալվում: |

8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
21703.11.2026, 21:48
«Ասում ես՝ նոր հանքեր մի բացեք, ասում են՝ չբացենք, որ հետո հանձնեն, իրենք բացե՞ն». Անի Խաչատրյան
18203.11.2026, 00:36
«Ամուլսարի ընդերքում կառուցած Որոտան-Արփա թունելի ջրի որակը գնահատվել է անբավարար». Լևոն Գալստյան
23302.11.2026, 02:06
SS United States նավը միտումնավոր կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ
76402.11.2026, 00:19
«Սիբիրում անսովոր ցուրտ է». Լևոն Ազիզյան (տեսանյութ)
22201.11.2026, 16:30
Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
71720.10.2026, 20:13
